henaran.am-ը գրում է, որ այսօր կայացած հանրահավաքում ՕԵԿ նախագահը հիշեցրել է, որ 2008-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հետևյալ զրույցն է ինքն ունեցել: «Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ինձ ասաց՝ ՛՛Արթուր, դու ընտրություն չունես, կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»: Բաղդասարյանի պատմելով՝ ինքն առաջարկել է համագործակցությունը քննարկել, հանդիոպւմներ ունենալ մարզերում, սակայն ՀԱԿ առաջնորդը բացասական պատասխան է տվել: «Մեր հանդիպումը ավարտվեց ֆրազով՝ երեք օր մտածիր, կասես, ես իմն ասացի»։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում