▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը շենք են շարել, եվրոռեմոնտն էլ Սերժ Սարգսյանն է արել

«ՀՀ նախագահն ասել է, որ այսօրվա իշխանությունը գերանձնավորված է, ինչը բացասական է ազդում հանրային կյանքի բնականոն կենսագործունեության վրա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա հետ չհամաձայնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան.

«Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր 3 նախագահներին պաշտպանել են: Հարգւմ եմ Խոսրով Հարությունյանի ճկունությունը: Արթուր Բաղդասարանից նրանով է տարբերվում, որ չի հասցրել ընդդիմություն դառնալ: Մի օր ամեն ինչ պարզվելու է, իսկ մի բան ակնհայտ է.Սերժ Սարգսյանը մի գիշերում չդարձավ Ջեֆերսոն կամ սահմանադրական հրեշտակ, քանի որ դա իր ծրագրում չի եղել: Հիմնականում իշխանության վերարատադրման խնդիրն է: Իրենք այնքան էին վախենում մրցակցությունից, որ 2013 թվականին ճնշեցին ԲՀԿ-ին: Կապ չունի, որ Ծառուկյանն այսօր նկարվում  է Սերժ Սարգսյանի հետ, մի օր նա կխոսի ու կիմանանք, թե ինչ է եղել փետրվարի 13-18-ն ընկած ժամանակահատվածում»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Կանցնեն տարիներ ու պատմաբաններն այս փուլին կանդրադառնան: Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական առաքելությունը ես դիտում եմ նորանկախ Հայաստանի ֆունդամենտը դնելու մեջ: Քոչարյանի պատմական առաքելությունը պատերն ամրապնդելն ու տանիքը կառուցելն էր, իսկ Սերժ Սարգսյանը այդ շենքի եվրոպական վերնորոգման աշխատանքն է կատարել: Ինչ վերաբերում է վերատադրմանը՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե այս նույն նախաձեռնությունը լիներ ոչ թե ՀՀԿ-ինը, այլև «Ժառանգության»-ը կամ ԲՀԿ-ին, «ոչ» ասողների մեծ մասն «այո» կասեր»:

«Այդպես չէր լինի»-հակադարձեց Արամ Հարությունյանը: 

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքական մենաշնորը նորմ է դառնում, մնում է՝ Սաշիկի 50 տոկոսն էլ ֆիքսեք Սահմանադրությամբ: Այս ամենն արվում էմեկ բանի համար: Սերժ Սարգսյանը 2013 թվականին իր ելույթներում դե թող մեկ անգամ ասեր սրա մասին: Իր ծրագրում չկար:
ԲՀԿ-ն սկզբում ոչ էր ասում, սկսեց ասել այո:,-ասաց Արամ հարությունյանը:
Դա ինչի ամսին էվկայում, հետաքրքցեց Խոսրովը:
Սերժ սարգսյանը Պուտինի նման չկարողացավ մի Մեդվեդև ճարեր:
Տիգրան սարգսյանը, որ օֆշորի գործով է անցնում, ԱՄՆ-ից բերեցին տարան ԵՏՄ: Արևմտամետին ատարն: Դա ինչ է նշանակում: Այս ժամանակ գոնե կարող ենք ասել, ով է հարց լուծում, սահմանադականի ժամանակ էլ է նա լուծելու՝ բայց նստած է լինելու մելիք Ադամյանում կամ խաշ ուտելիս:
Բերելու եք նոր հանրապետկաններով լցնեք:
Խոսրով.որևէ քաղաքական ուժ՝ լինի Հանրապետականը, ԲՀԿ-ն, թե ժառանգությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պայքարելու է քաղաքական մեծամասնություն ձեռք բերելու համար: համամասնական ընտրական համակարգում լավագույն դեպքում որևէ քաղաքական ուժ կարող է հավաքել առավելագույնը 40 տոկոս: Մնացած 60 տոկոսը շանս ունի իշխանությունը վերցնելու: Այս սահմանադրությունն աում ՝՝ այո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее