▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակում հոր աչքերը Ձեզ կօգնեն, որ ցանկանաք մի փոքր բան անել այս ընտանիքի համար

Ես գիտեմ, որ էդքան էլ հաճելի չեն օգնություն աղերսող գրությունները:
Բայց ամեն անգամ գրում եմ մեծ հույսով, որ կկարդա հենց ՆԱ, ում փնտրում են հիվանդն ու իր հարազատները:
Էս աղջկան եթե որոշեք այցելել հիվանդանոց, մեղքի մեջ կկորեք ու հաստատ կվերանայեք շատ ու շաաաաատ արժեքներ....
Նախնական տվյալներով բարերարը լուծել է բուժման հետ կապված շատ խնդիրներ: Չնայած վատ չէր լինի սա էլ ճշտել` հանկարծ փաստի առաջ չկանգնեն....
Երիկամը Ֆրանսիայում պիտի փոխպատվաստեն: Որքան հասկացա, Կարմիր Խաչն է դիմավորելու օդանավակայանում ու տեր կանգնելու: Բայց այ վիզայի ու տոմսերի պահը չենք կարողանում արագ լուծել: 5000 եվրո է հարկավոր մոտավորապես: Ու մի քիչ էլ, որ մինչ գնալը կարողանան սնեն երեխային ու շաբաթական երեք օր տաքսիով բերեն Արաբկիր հիվանդանոց՝ դիալիզի համար:
Գուցե գիտե՞ք տուրբյուրոներ, որ կարող են տոմս նվիրել կամ մի շատ էժան տարբերակ կառաջարկեն:
Խնդրում եմ, ով ինչ ինչով կարող է, թող օգնի: Հատկապես ինֆորմացիայի պահով:
Նշեմ երեխայի ծնողների կոնտակտները`
Սաթենիկ-մայր-/077/34-77-81, իսկ հորը` /094/95-83-04:
Շնորհակալություն:

Հ.Գ.

Տեսահոլովակում հոր աչքերը ձեզ կօգնեն, որ ՑԱՆԿԱՆԱՔ մի փոքր բան անել էս ընտանիքի համար:

Աղբյուր` anushanahit.livejournal.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее