▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ-ահազանգ․ Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում

Հարություն Սարկիսյանը Asekose.am-ին է տրամադրել կադրեր, թե ինչպիսի՞ պայմաններում է միս մատակարարվում  Երևանում՝ Կոմիտասի պողոտայի վաճառակետերից մեկին ՝ սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ հունվարից արդեն վաճառքի միսը սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ Հարություն Սարկիսյանը ավելի վաղ տրամադրել էր տեսանյութ՝ ահազանգելով ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին։

Արձագանքելով այդ կադրերին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գել էր․ «Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները, միանշանակ, կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее