▲ Դեպի վեր

Вторник, 25.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Տեսանյութում ոստիկանների կողմից բռնության ենթարկված արցախցի Սամվել Գրիգորյանն է»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ներքին գործերի նախարարը ստորև հրապարակված տեսանյութի կապակցությամբ նշել է, որ տեսանյութում ոստիկանների աջակցությամբ ոստիկանությունից դուրս եկող երիտասարդը Տիգրան Ուլուբաբյանը չէ՝ այդկերպ մարդկանց հորդորելով կեղծ տեղեկություններ չտարածել։ Տարբեր անձանց կողմից տեսանյութը տարածվելու հենց առաջին օրն էլ ես՝ որպես Տիգրան Ուլուբաբյանի ներկայացուցիչ, արդեն իսկ նշել էի, որ տեսանյութում Տիգրանը չէ և դեպքը տեղի է ունեցել ոստիկանության մեկ այլ բաժնում, ուստի ՆԳ նախարարին այս մասով անդրադառնալու կարիքը բացակայում է։ Որևէ մեկը կեղծ տեղեկություններ չի տարածում կամ չեղածը ոստիկաններին չի մեղսագրում։
Այնուամենայնիվ իրազեկեմ, որ տեսանյութում սկզբում սևբերետավորների, իսկ այնուհետև Մասիվի ոստիկանության բաժնում ֆիզիկական բռնության և խոշտանգման ենթարկված մեկ այլ երիտասարդ է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած Սամվել Գրիգորյանը՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից։ Սամվելի խոսքերով՝ նա բռնության է ենթարկվել Սրբազան պայքարին մասնակցելու և շարժման ընթացքում Արցախի Հանրապետության դրոշը մեջքին գցելու համար։ Ըստ վերջինիս՝ դեպքի առթիվ առ այս պահ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ոստիկանների անձն էլ չի պարզվել։
Սամվելն այսօր անձամբ կպատմի կատարվածի մասին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее