«Խոսում եք առողջ ապրելակերպի, անծուխ Հայաստանի, ուղղաթիռների, պատվաստումների և էլի չգիտեմ ինչերի մասին։ Այնինչ, մենք թունավորվում ենք ամեն օր։
Առաջինների՞ց ենք ուռուցքների տարածվածության աստիճանով։
Բոլորս տառապում ենք իմունոդեֆիցիտո՞վ։
Դիտվում է բնակչության ալերգիզացիայի ա՞ճ։

Բա էլ ինչ եք ուզում, ինչ շնչում ենք, դա էլ մեր օրգանիզմը ավերակների է վերածում։
Անկապ, անիրականանալի ու թեթևսոլիկ ծրագրեր աղաղակելու փոխարեն` մատը մատին խփեք, որ փոխենք մեր էկոլոգիան։
Ես ընտրում եմ անավտոբուսածուխ Հայաստան»,-գրել է Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում՝ տարածելով տեսանյութ:


