▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղում չեմ եղել, չեմ դատապարտում. Գ. Սահակյանը` Բերձորի դեպքերի մասին.galatv.am

galatv.am-ը գրում է.ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Բերձորի միջադեպին, ասաց, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմությունը պահանջ է ներկայացրել, որպեսզի ԱԺ-ը ժամանակավոր հանձնաժողով ստեղծի եւ Արցախում  քննարկի այդ հարցը: Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե դատապարտու՞մ եք կատարվածը, ԱԺ նախագահը տվեց հետեւյալ պատասխանը.«Գիտե՞ք, ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ ես տեղում չեմ եղել»:Մեր դիտարկմանը, թե Ֆրանսիայու՞մ էիք, որ դատապարտեցիք ահաբեկչությունը, եւ առհասարակ, ի՞նչ է նշանակում «տեղում չեմ եղել», Գ.Սահակյանը ուղիղ պատասխան չտվեց, փոխարենն ասաց հետեւյալը.

«Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որեւէ ակցիա: Բայց, եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձեւով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ՝ ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее