ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը` ասել է, որ այն տարօրինակ է թվում:
«Որովհետև մամուլից ծանոթացել եմ, որ ՄԻՊ-ից դիտորդական խումբ է եղել այնտեղ, պաշտպաններ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ու բոլորը միաբերան պնդում են, որ բոլոր ձերբակալվածների իրավունքները նորմալ պահպանվում են: Ավելին, որոշ ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին, շտապեցին սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներին հայտարարել, որ իրավապահները նորմալ են վերաբերվում իրենց հետ»:
Շարմազանովի խոսքով պետք չէ տուրք տալ ամեն գնով իշխանություններին քննադատելու մոլուցքին, և գնալ այդ ճանապարհով: «Տգեղ է, շատ տգեղ, իշխանությունն այնքան քննադատելու տեղ ունի, որ կարելի է քննադատել, բայց ամեն գնով քննադատել ու վարկաբեկել ոստիկանությանը, իշխանություններին, պետական մարմիններին, ճիշտ ճանապարհ չէ, տգեղ է»: