ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ներկա է գտնվել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով դատավարությանը և Ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Շտա՛պ. Դահլիճում լարված իրավիճակից հետո Տիգրան Առաքլյանին ուղեկցող ոստիկանները հրահանգեցին վերջինիս մոտ իջնել նաև գործով որպես տուժող անցնող հատուջոկատայինին: Սա օրենքի կոպտագույն խախտում է և հավանաբար արվել է Տիգրանին հուներից հանելու, նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»: