▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Ավինյա′ն, ջրհեղեղի առաջացման պատճառները Ձեզ ճիշտ չեն ներկայացնում». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյա′ն, Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի պարբերաբար կրկնվող ջրհեղեղի առաջացման պատճառները Ձեզ ճիշտ չեն ներկայացնում ու ենթադրում եմ, Դուք էլ անձամբ չեք եկել և տեսել իրավիճակը։
Խնդրե՛մ, ծանոթացեք։
Այստեղ որևէ մասնագիտական միջամտության կարիք չկա, էս տարածքն ուղղակի պետք է կապիտալ մաքրել, վերևի հատվածում դեպի ձորը ևս մեկ հատ հեղեղատար կառուցել, իսկ աջ հատվածում եզրաքարեր շարել ու մայթ կառուցել»։

***

Կարդացեք նաև՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետը ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում, թեև շատ լավ գիտի պատճառները։ Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են, քանի որ հեղեղատարների անանցանելիությանը մեծապես նպաստում են Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների թունավոր, քիմիական հետևանքները, որոնք հեռացվում են այդ հեղեղատարներով։ Արդեն տևական ժամանակ խոսում եմ այդ բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։ Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած շահադիտական կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее