▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանին էլ «ՍիՍի» արեք․ Հայկ Մարության

Տիգրան Ավինյանին էլ «ՍիՍի»(cc) արեք․ Հայկ Մարության 

«Տեսե՞լ եք քաղաքի վատ վիճակը. մարդիկ ինձ ասում են՝ պարո՛ն Մարության, էս ի՞նչ ա կատարվում, ասում եմ՝ ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը, խնդրում եմ նամակ գրեք քաղաքապետարանին, Ավինյանին էլ Սիսի գրեք, որ տեսնի»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք՝ այս պահին քննարկվում է Մարությանին մանդատից զրկելու հարցը: Ավելի վաղ դադարեցվել էին Նարինե Հայրապետյանի լիազորությունները:

Նշենք, որ Ավինյանին «Սիսի» է անվանում Վարդան Ղուկասյանը:

Դիտեք նաև՝

Թարմացված․ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը. «Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը, ա՛յ դրա համար եք հեռացնում, թե չէ՝ օրենք, բացակայություն, լոլոներն են: Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ իրավունքը տվել»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ քննարկվում էր ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее