▲ Դեպի վեր

Воскресенье, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Կարապետիչն էլ էր կրթարշավ անում․․․

Լրագրող Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Տիգրան Կարապետիչն էլ էր կրթարշավ անում 2000թթ.-ականների կեսերին: Դա էլ էր մեկ դերասանի թատրոն` մարդկանց անգույն ու անդեմ առօրյան լցնելու պոպուլիստական միմիկրիա: Հիմա տեխնոլոգիաներն ու դեմքերը փոխվել են, մասնակիցները նույնպես, բայց բովանդակային, իմաստային ու նշանային առումով էությունն ու արածի հանրային արժեքը նույնն է: Դեռ ավելի վատ, արժեզրկվում է կրթության, դրա արժեքի, հանրային ֆունկցիայի, կրթության ու արժանապատվության, կրթության ու անհատի ինքնուրույն դեմք լինելու, նպատակն ինքնին: Ի հայտ են գալիս կրթության գաղափարն իսկ պղծող երեւույթներ` պնակալեզություն, ծիսականություն, թեթեւ ուտել/մարսելու խաբկանք, ջանք թափելու ու արդյունք ստանալու մաքառում: Կրթությունն, ի վերջո, հակաիշխանական բնույթ ունի, այն կասկածի տակ է դնում հեղինակությունները, հասարակական ստատուս քվոն, խաղի կանոնները, այն վերաիմաստավորում է անհատի ու իշխանության, անհատի ու հասարակության հարաբերությունները: Բայց ինչ վերաիմաստավորում կարող է լինել տիրոջ ու ենթակայի, տիրոջ ու ստրուկի(դա էլ ես չեմ ասում, Արծրունն է ընդունում) հարաբերություններում: Ինչ վերաիմաստավորում կարող է լինել վարչական բնույթի հավաներում, երբ կրթության գերխնդիրը ազատ ու համախոհ մարդկանց ինքնակամ միությունն է, այն ինչ չի կարող տալիս իշխանությունը, իր իսկ բնույթից ելնելով:

Ի վերջո, կրթությունը մասին ԶՐԻՑԸ դառնում ա հերթական պոպուլիստական գործիքը մարդկանց զբաղեցնելու ու ինքդ զբաղվելու համար»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее