▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի Պեկինում նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի սկզբին հրապարակել էր երեք ծանրորդի անուններ, որոնց 2008թ.-ի դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել վերստուգումից հետո:

Նրանց թվում էր նաև Պեկինի օլիմիպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Վերջինս բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 69 կգ քաշային կարգում: Ծանրորդը ժամանակավորապես որակակազրկվել էր մինչև գործի քննության ավարտը և այդ պատճառով բաց թողեց 2016թ.-ի օլիմպիական խաղերը:

Նշվում էր, որ Մարտիրոսյանը կարող է զրկվել 2008թ.-ի խաղերում նվաճած բրոնզե մեդալից:

Հայտնի է դարձել, որ վերստուգումից հետո Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի 2008թ.-ի դոպինգ թեստերը կրկին դրական արդյունք են տվել: Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգապահական կոմիտեն որոշել է, որ հայ ծանրորդը խախտել է հակադոպինգային կանոնները Պեկինի օլիմպիական խաղերում: Արդյունքում նա զրկվել է խաղերում նվաճած բրոնզե մեդալից, որը ՀԱՕԿ-ը պարտավոր է կարճ ժամանակում վերադարձնել ՄՕԿ:

Որակազրկման ժամկետների մասին ոչինչ դեռ հայտնի չէ: Վերջնական որոշում այս մասով կկայացնի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее