Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ` անուղղակիորեն արձագանքելով համացանցում ու մամուլում տարածված լուրերին, ըստ որոնց ինքն, ընտանիքի հետ, լքել է Հայաստանը:
Լուսանկարներում Տիգրան Սարգսյանը` ընտանիքի անդամների հետ Սևանի թերակղզում է: Դրանցում նաև նախկին վարչապետի փեսա Հայկ Սուվարյանն է, ով, կրկին` ըստ տարածված տեղեկությունների, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: