▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիմատին անվճար համերգ կտա Երևանում

Տիմատին անվճար համերգ կտա Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղեկացնում է Jet Set ընկերությունը, որը կազմակերպել էր Black Star թիմի՝ վերջերս տեղի ունեցած երեւանյան համերգը: Նոր համերգի վայրի ու օրվա մասին, սակայն, տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք, որ Տիմատին Երևանում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն դա տեղի չունեցավ: Ելույթ ունեցան Քրիստինա Սին, L’One-ը եւ Մոտը, որից հետո Black Star-ի ներկայացուցիչը հայտնեց, որ տեխնիկական պատճառներով՝ Տիմատին այդ օրը չի երգելու: Այս ամենն առաջացրեց երկրպագուների դժգոհությունը, ովքեր սկսեցինք շշեր նետել դեպի բեմ: 

Ավելի ուշ, ինքը՝ Տիմատին, Instagram-ի իր միկրոբլոգում անձամբ մեկնաբանել է համերգի չեղարկման պատճառներ` նշելով, որ համերգի ժամանակ ջուր էր լցվել ողջ տեխնիկայի վրա, ինչի արդյունքում սաունդքարտը վառվել էր: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее