▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիրադավ դառնալուց հետո անձնական քպ-ական քաղաքապետ ես պահում, որ հարցերդ լուծի՞»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՔՊ-ական համայնքապետն անձամբ է այցելել Վեդու ոչ տիրադավ քահանային, սպասել է Եկեղեցում, հանդիպումը չի կայացել, հետ է գնացել, իրենից հետո ուղարկել է իր խորհրդական Մեխակ Խոստեղյանին։
Խոստեղյանն է բանակցել, որ Սուրբ Աստվածածնի հոգևոր սպասավորն ընդունի Տիրադավ Գևորգ սրբազանի առաջնորդությունը, դիմադրել է քահանան, բայց քանի որ Վեդու համայնքապետարանի աշխատակիցների հետ է եղել հակաեկեղեցական արշավին միացած մեկ այլ քահանա, հասկացրել է, որ եթե չընդունես՝ մեր օհանյանը, նա է քեզ փոխարինելու։
Փաստորեն զուգահեռ մի քանի եկեղեցիներում վարչական ռեսուրսներով ճնշումները Գևորգ սրբազանի գերակայությունն ընդունելու համար են ու բոլոր քահանաները մերժել են ՏԻՐԱԴԱՎԻՆ, ասելով, որ իրենք ունեն Մասյացոտն թեմում նոր նշանակված թեմակալի տեղապահ և պարտավոր են հետևել Մայր Աթոռի նշանակումներին և ընդունել բացառապես Ռուբեն վարդապետ Զարգարյանը թեմակալ լինելու փաստը։
Գևորգ սրբազան, Տիրադավ դառնալուց հետո ախրանա ունես, սեփական օգտագործման ոստիկանության գվարդյա ունես, տունդ հսկող ԱԱԾ ծառայող ունես, քիչ է՝ հիմա էլ անձնական քպ-ական քաղաքապետ ես պահում, որ հարցերդ լուծի՞։ Ամոթ է մի իջեք: Հերիք է: Էլ ուր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее