▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 49 մանկապարտեզը փակ էր մարտից. կորոնավիրուսով վարակվածը երեխաների հետ շփումներ չի ունեցել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է.

«Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետեւաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее