▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՄՊՊՀ. «Բեյսիկ Հաուզ», «Ռենեսանս» և այլ խանութների զեղչերն անիրական են

ՀՀ  սպառողական շուկայում համատարած բնույթ ունեն ոչ ճիշտ զեղչային գովազդները: Այս  մասին այսօր  Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ ասել է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը: Գրում է Նյուզ.am-ը:

Շատ հաճախ  դրսի ապակու վրա նշվում է մեկ այլ զեղչ, ներսում փակցվում է այլ զեղչ: Օրինակ` «Բեյսիկ Հաուզ» խանութի ապակու վրա դրսից փակցված է 70% զեղչ, սրահի ներսում՝ 50% զեղչ, իսկ որոշ  ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն:  Նման դիտարկում է արել ՏՄՊՊՀ-ն:

«Ռուժ» օծանելիքի խանութում ապակու վրա նշված է 10% զեղչ, սակայն մի շարք ապրանքների վրա զեղչեր փաստացի չեն կիրառվում, իսկ մի շարք ապրանքներ էլ գնապիտակներ չունեն, հետևաբար՝ հնարավոր չէ որոշել՝ զեղչ կա՞, թե՞ ոչ;

Իսկ «Ռենեսանս» խանութում դրսից նշված է 70% զեղչ, ներսում կոշիկները զեղչված են 30%-ով. նոր տեսականին ընդհանրապես զեղչված չէ:

 ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է իրականացնելու, արդյունքում՝ վարչարարական ակտ է կայացնելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее