▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տոնական լավ լուր աշակերտների համար». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տոնական լավ լուր` մեր աշակերտների համար...

Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար:

Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում:

2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00) Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00)
     Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
     Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
     Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
     Հովհաննես Թումանյանի թանգարան
     Սերգեյ Փարաջանովի թանգարան
     Երվանդ Քոչարի թանգարան
     Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее