▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուժած հայի հարազատները Վլադիկավկազում սպանել են Օսմանովին

Տաքսու 79-ամյա վարորդ Սերգեյ Գրիգորյանի և 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովի միջև՝ Վլադիկավկազում ուղևորության ընթացքում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. երիտասարդը հարվածել է Գրիգորյանի որովայնին, այս մասին հայտնում է «Գազետա»-ն:

Նշվում է, որ վարորդին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, իսկ հարձակվողին կալանավորել ու տարել են նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վնասվել էր։ Հիվանդանոց են եկել նաև տարեց տղամարդու հարազատներն ու բարեկամները։ Վերջինները, տեսնելով հարձակվողին, ոստիկանների աչքի առաջ հարվածել են նրան, ապա կրակել նրա վրա: Օսմանովին փրկել չի հաջողվել: Կատարվում է հետաքննություն:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее