▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրք ֆուտբոլիստի որակազրկումը քաղաքական որոշում է»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ի կողմից թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի որակազրկումն անվանել է քաղաքականապես մոտիվացված որոշում, որը ստվեր է նետում մրցաշարի վրա։ Այս մասին նա ասել է Գերմանիա ուղևորությունից վերադառնալիս։

Ըստ Էրդողանի՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված է ոչ այնքան ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն «իր նկատմամբ անարդարությանը պատասխանել է փայլուն խաղով»։

Ավելի վաղ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, երբ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլը տոնելիս «Գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее