▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք գործիչ. Եթե այսօր ԵՄ մտած լինեինք, Էրդողանը կդատվեր իր այդ արտահայտության համար

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ճամբարից` «Ժողովրդահանրապետական»  (ԺՀԿ) կուսակցությունից, հերթական քննադատությունն է հնչել երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը վիրավորող սկանդալային հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր. ««Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
«ԺՀԿ»-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը Էրդողանի վերոնշյալ արտահայտությունը խստորեն դատապարտել է և անընդունելի համարել: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված մեկնաբանության մեջ Թեքինը, հիշեցնելով դեռևս 2005-ին եվրաանդամակցության ուղին գերակա հռչակած իշխանությունների քայլերը, մասնավորապես ասել է. «Եթե այսօր մենք մտած լինեինք Եվրամիություն (ԵՄ), ապա Էրդողանն իր այդ արտահայտության համար կդատվեր ատելություն սերմանելու մեղադրանքով: Վարչապետ Էրդողանը միաժամանակ և հանցանք է գործում, և մեղք»:
Ermenihaber.am

ermenihaber-ը գրում է. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ճամբարից` «Ժողովրդահանրապետական»  (ԺՀԿ) կուսակցությունից, հերթական քննադատությունն  է  հնչել երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայությանը վիրավորող սկանդալային հայտարարության կապակցությամբ:

Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր. ««Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:

«ԺՀԿ»-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը Էրդողանի վերոնշյալ արտահայտությունը խստորեն դատապարտել է և անընդունելի համարել: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին տված մեկնաբանության մեջ Թեքինը, հիշեցնելով դեռևս 2005-ին եվրաանդամակցության ուղին գերակա հռչակած իշխանությունների քայլերը, մասնավորապես ասել է. «Եթե այսօր մենք մտած լինեինք Եվրամիություն (ԵՄ), ապա Էրդողանն իր այդ արտահայտության համար կդատվեր ատելություն սերմանելու մեղադրանքով: Վարչապետ Էրդողանը միաժամանակ և հանցանք է գործում, և մեղք»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее