Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայտնված տեսահոլովակը, որում «Survivor» հեռուստանախագծի հաղթող, հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը հայհոյում է թուրք ժողովրդին: Տեսահոլովակում չեմպիոնական գոտին կրող Արսլանը «Թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին ի պատասխան` հայհոյել է իր ազգակիցներին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` բարձրացած աղմուկից հետո Արսլանը սոցցանցերում կատարած գրառմամբ կտրականապես հերքել է այն փաստը, թե հայհոյանքն ուղղված է թուրք ժողովրդին:
Նա նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցը ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել: Թուրքական «Kanal D» հեռուստաընկերությունը հեռարձակել է չմոնտաժված տեսանյութը, որտեղ երևում է, որ ականջակալները չեն խանգարում Արսլանին, եւ վերջինս լավ լսում է հարցը: Վիդեոյի հրապարակումից հետո թուրքական մեդիադաշտում կրկին թեժացել են թեմայի վերաբերյալ քննարկումները:
Աղբյուր` Ermenihaber