▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական համալսարանի հատուկ նախագիծը հայ-թուրքական հարաբերությունների մասին

 

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի Մարմարայի համալսարանը «Հայերը և թուրքերը. Հայ-թուրքական պատմական հարաբերությունները»  խորագրով  նախագիծ է իրականացրել: Հեղինակը համալսարանի պրոֆեսոր Զեքերյա Քուրշունն է:
2015 թվականին գործարկվել է կայք (http://turksandarmenians.marmara.edu.tr/), որտեղ հրապարակում են հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդվածներ: Նախագծի մասին պատմող առաջաբանն ամբողջությամբ թուրքական քարոզչությունն է հիշեցնում` առաջ քաշելով հետևյալ թեզը. հայերը և թուրքերը դարերով ապրել են կողք կողքի և խաղաղ, սակայն ամեն ինչ փոխվել է 19-րդ դարում, երբ օտար երկրները սկսել են միջամտել կայսրության գործերին: Որպես հայերի և թուրքերի իբր խաղաղ կեցության օրինակ` նշյալ կայքում կարդում ենք. «Անատոլիայում մինչև 19-րդ դարի վերջին քառորդը հայերի և թուրքերի համակեցությունը համատեղ ապրելու օրինակ են: Չնայած մահմեդական թուրքերը մեծամասնություն էին կազմում, այնուամենայնիվ հայերն իրենց փոքրամասնություն չէին զգում: Մահմեդական թուրքերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ հայերը մասնագիտացել էին առևտրի և արվեստի մեջ: Հայերի գյուղական և քաղաքային կյանքի անբաժանելի մասն էին, իսկ մահմեդական թուրքերը սահմանուն, ռազմաճակատում և ամեն տեղ ապահովում էին նրանց անվտանգությունը…»:
Հեղինակը պնդում է, թե օսմանյան հասարակության մեջ ներդաշնակությունը խախտվել է մեծ տերությունների բաժանանար քաղաքականության պատճառով, որոնցից մեկն էլ պանսլավոնիզմն էր, որը Ռուսաստանը վարում էր Բալկաններում:  Իսկ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ռուսաստանը արևելյան ռազմաճակատում առաջխաղացում ունեցավ, Օսմանյան կառավարությունը 1915 թվականի մայիսի 27-ին  տեղահանության մասին օրենք ընդունեց «Անատոլիայում բնակվող օսմանցի հայերին ավելի ապահով այլ օսմանյան վիլայեթներ տեղափոխելու համար»: Ինչպես նշվում է կայքում, այդ որոշման պատճառով շատ հայերը կորցրեցին իրենց տունը, շատերը   թերսնման, առողջապահական խնդիրների, համաճարակների, և բազմաթիվ այլ պատճռներից մահացան :
Թուրքական քարոզչության դրույթները կրկնող  նյութում նշվում է, որ նախագծի նպատակն է 1915 թվականից 100 տարի անց հավաքել գոնե 100 հոդված, որոնք 2 հասարակությունների հիշողությունները  կհարգեն և տեղի ունեցածը  արդարացիորեն կուսումնասիրեն:
Նախագիծն իրականացվում է մի քանի փուլով.
1.  Թեմայի վերաբերյալ հոդվածների ընդունման մասին հայտարարություն:
2.  Ստացված հոդվաների գիտական խմբագրում:
3.  Հոդվածների թարգանություն անգլերեն և ֆրանսերեն:
Կայքում կա նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող տարեգրություն և նկարներին բաժին, որտեղ տեղ են գտել մի շարք լուսանկերներ և փաստաթղթեր:

ermenihaber-ը գրում է. Թուրքիայի Մարմարայի համալսարանը «Հայերը և թուրքերը. Հայ-թուրքական պատմական հարաբերությունները»  խորագրով  նախագիծ է իրականացրել: Հեղինակը համալսարանի պրոֆեսոր Զեքերյա Քուրշունն է:2015 թվականին գործարկվել է կայք (http://turksandarmenians.marmara.edu.tr/), որտեղ հրապարակում են հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդվածներ: Նախագծի մասին պատմող առաջաբանն ամբողջությամբ թուրքական քարոզչությունն է հիշեցնում` առաջ քաշելով հետևյալ թեզը. հայերը և թուրքերը դարերով ապրել են կողք կողքի և խաղաղ, սակայն ամեն ինչ փոխվել է 19-րդ դարում, երբ օտար երկրները սկսել են միջամտել կայսրության գործերին:

Որպես հայերի և թուրքերի իբր խաղաղ կեցության օրինակ` նշյալ կայքում կարդում ենք. «Անատոլիայում մինչև 19-րդ դարի վերջին քառորդը հայերի և թուրքերի համակեցությունը համատեղ ապրելու օրինակ են: Չնայած մահմեդական թուրքերը մեծամասնություն էին կազմում, այնուամենայնիվ հայերն իրենց փոքրամասնություն չէին զգում: Մահմեդական թուրքերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ հայերը մասնագիտացել էին առևտրի և արվեստի մեջ: Հայերի գյուղական և քաղաքային կյանքի անբաժանելի մասն էին, իսկ մահմեդական թուրքերը սահմանուն, ռազմաճակատում և ամեն տեղ ապահովում էին նրանց անվտանգությունը…»:

Հեղինակը պնդում է, թե օսմանյան հասարակության մեջ ներդաշնակությունը խախտվել է մեծ տերությունների բաժանանար քաղաքականության պատճառով, որոնցից մեկն էլ պանսլավոնիզմն էր, որը Ռուսաստանը վարում էր Բալկաններում:  

Իսկ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ռուսաստանը արևելյան ռազմաճակատում առաջխաղացում ունեցավ, Օսմանյան կառավարությունը 1915 թվականի մայիսի 27-ին  տեղահանության մասին օրենք ընդունեց «Անատոլիայում բնակվող օսմանցի հայերին ավելի ապահով այլ օսմանյան վիլայեթներ տեղափոխելու համար»: Ինչպես նշվում է կայքում, այդ որոշման պատճառով շատ հայերը կորցրեցին իրենց տունը, շատերը   թերսնման, առողջապահական խնդիրների, համաճարակների, և բազմաթիվ այլ պատճռներից մահացան :Թուրքական քարոզչության դրույթները կրկնող նյութում նշվում է, որ նախագծի նպատակն է 1915 թվականից 100 տարի անց հավաքել գոնե 100 հոդված, որոնք 2 հասարակությունների հիշողությունները  կհարգեն և տեղի ունեցածը  արդարացիորեն կուսումնասիրեն:Նախագիծն իրականացվում է մի քանի փուլով.

1.  Թեմայի վերաբերյալ հոդվածների ընդունման մասին հայտարարություն:

2. Ստացված հոդվաների գիտական խմբագրում:

3.  Հոդվածների թարգանություն անգլերեն և ֆրանսերեն:

Կայքում կա նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող տարեգրություն և նկարներին բաժին, որտեղ տեղ են գտել մի շարք լուսանկերներ և փաստաթղթեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее