▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Գյումրիի դաժան սպանությանը

Թուրքական լրատվամիջոցները ևս անդրադարձել են Գյումրիի դաժանաբար սպանված ընտանիքին:

Թուրքական Dunyabulteni կայքը գրել է. «Հայաստանի Գյումրի քաղաքի ռուսական բազայում ծառայող մի զինվոր սպանել է մի ընտանիքի 6 անդամի և փախել։ Նրան ձերբակալել են Թուրքիա փախնելու ժամանակ»։

Թուրքական Haber3 կայքը ևս անդրադարձել է. «Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամին սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին։ Ռուսական 102-րդ բազայում ծառայող ռուս զինվորին դատելու են ընտանիքի 6 անդամին զենքով սպանելու և 6-ամսական երեխային վնասվածք հասցնելու մեղադրանքով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее