▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մամուլի պնդմամբ այժմ էլ թուրք դատախազը Հայաստանից Գերմանիա է փախել

 

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ օրեր առաջ տեղեկություն էին տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, խուսափելով քերական պատասխանատվության ենթարկվելուց, փախուստի են դիմել Վրաստան, իսկ այնտեղից՝ անցել Հայաստան:
 
Չնայած այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այժմ էլ թուրքական «Posta» թերթի կայքը, վկայակոչելով «Hurriyet»-ի հոդվածագրին, լուր է տարածել, թե իբրև Հայաստան անցած Զեքերյա Օզը այստեղից ինքնաթիռով մեկնել է Գերմանիա:
Թերթն ավելացրել է նաև, որ չի հաջողվել պարզել, թե Օզը Գերմանիայից այլ երկիր մեկնել է, թե ոչ, իբրև վերջինիս օդանավակայանում գրանցում չանցնելու պատճառով:
Նշենք, որ Ermenihaber.am-ը փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Հավելենք, որ նշյալ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:
Օրեր առաջ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:
 
 
Աղբյուր`    Ermenihaber.

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ օրեր առաջ տեղեկություն էին տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, խուսափելով քերական պատասխանատվության ենթարկվելուց, փախուստի են դիմել Վրաստան, իսկ այնտեղից՝ անցել Հայաստան: Չնայած այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այժմ էլ թուրքական «Posta» թերթի կայքը, վկայակոչելով «Hurriyet»-ի հոդվածագրին, լուր է տարածել, թե իբրև Հայաստան անցած Զեքերյա Օզը այստեղից ինքնաթիռով մեկնել է Գերմանիա:Թերթն ավելացրել է նաև, որ չի հաջողվել պարզել, թե Օզը Գերմանիայից այլ երկիր մեկնել է, թե ոչ, իբրև վերջինիս օդանավակայանում գրանցում չանցնելու պատճառով:

Նշենք, որ Ermenihaber.am-ը փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:Հավելենք, որ նշյալ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:Օրեր առաջ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:  

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее