Հայ ճանաչված դուդուկահար Սուրեն Ասատուրյանը Արևելքի և Արարատի շունչն է: Այսպիսի բնութագրություն է տալիս թուրքական «Evrensel» պարբերականը դուդուկի հայ վարպետին: Տեղեկացվում է, որ նա փետրվարի 28-ին թուրք երաժիշտ և բանհավաք Ֆիլիզ Յըլմազի հետ միասին «Դեպի արևելք հոսող գետը» նախագծի շրջանակներում համերգ է տալու Ստամբուլում:
Սուրեն Ասատուրյանը աշխարհի բազմաթիվ երկրներում հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերով: Նա Ալբոմներ է թողարկել նաև Թուրքիայում և հիացրել դուդուկի իր անզուգական կատարումներով:
Հիշեցնենք, որ Սուրեն Ասատուրյանը 2010թ. հունիսին կազմակերպված Վանի մշակութային փառատոնի շրջանակներում մասնակցել է «Ընդդեմ բոլոր կոտորածների՝ շրջվում ենք դեպի արևը» միջոցառմանը, գրում է «Ermenihaber»-ը: