▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական խանութը փակել են` կոշիկի տակ քրիստոնեական խաչ պատկերելու պատճառով

Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մասնաճյուղը փակվել է` կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով

Նշվում է, որ Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ

/filemanager/uploads/2019/12/week-4/koshik_xach.jpg

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան:

Նրա խոսքով` հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO»  կոշիկի խանութը:

«Բազմաթիվ բողոքներ ստացանք դեպքի առնչությամբ: Գնացինք խանութ: Կոշիկն ուսումնասիրելուց հետո նկատեցինք, որ ճիշտ է: Նույն մոդելից մեկ հատ էլ ուզեցի, խանութում ուրիշ կոշիկների վրա էլ տեսա»,- ասել է Պետրոսը:

Նա նկատել է, որ Էրբիլում էլի մասնաճյուղեր ունի թուրքական խանութը, որոնք նույնպես պետք է ուսումնասիրվեն:

Նշենք, որ այդ կոշիկի տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին:

 

ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее