▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը Հայաստանի Սահմանադրությունը համալիր փոխելու խնդիր են դրել

«Թուրքերը ավելի ուշադիր են կարդացել մեր Սահմանադրությունը և ոչ միայն։ Նրանք, առիթը պատեհ գնահատելով, կոնկրետ դնում են Սահմանադրությունը համալիր փոխելու խնդիր, առաջին հերթին՝ երազելով հանել բոլոր համազգային արժեքները՝ Նախաբանում ամրագրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և այլն,- ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։

«Եվ այլն»֊ի մեջ են ներառված նաև պետության խորհրդանիշերը, հատկապես՝ զինանշանը, որի նկարագիրը, այդ թվում՝ «ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ» ամրագրված է հենց Սահմանադրությամբ։

Իհարկե, կարելի է Արարատ լեռան հարցը քննարկել այնպիսի խոսույթով, որ հնարավոր չլինի աղերսներ արձանագրել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածով ամրագրված՝ պետական խորհրդանիշերն անարգելու հանցակազմի հետ, բայց ընդհանրապես հարիր չէ այդպիսի հարցերը դարձնել հրապարակախոսական բանավեճի նյութ, դրանք կարող են վերանայվել բացառապես հանրաքվեի միջոցով, եթե իհարկե, երբևէ փորձ արվի այդպիսի հարց դնել հանրաքվեի։

Իսկ թուրքերը վաղ, թե ուշ լրջորեն պետք է մտածեն հենց իրենց սահմանադրությունը վերանայելու ուղղությամբ։ Այդ երկրի սահմանադրության 66-րդ հոդվածում ուղղակի սահմանված է. «Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ թուրք է», և սա այն պետության սահմանադրությունն է, որի իշխանությունը պարբերաբար խոսում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ազգությամբ հայերի իրավունքների իբր օրինակելի պաշտպանության մասին ....»,- գրում է Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее