▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի միացումը Ռուսաստանին. Էրդողան

Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է RBK Ուկրաինան` վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի մասնակիցներինուղղված խոսքում:
Էրդողանը հայտարարել է, որ պատմության ընթացքում Ղրիմի թաթարները տեղահանության եւ բռնաճնշումների են ենթարկվել: Նրա խոսքով, հաջողությունը միասնության մեջ է, այդ պատճառով Թուրքիան չի ճանաչել ու չի ճանաչելու Ռուսաստանին Ղրիմի միավորումը:
Բացի այդ, նա Կոնգրեսի մասնակիցներին հիշեցրել է, որ Ղրիմի թաթարների անվտանգության ապահովումը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է, եւ խոստացել հետագայում նույնպես աջակցել նրանց:
«Ինչպես այսօր, ապագայում նույնպես կարող եք վստահ լինել մեր աջակցության հարցում: Վստահ եմ, որ Համաշխարհային կոնգրեսը կուժեղացնի ձեր պայքարը»,- ասված է Էրդողանի ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее