Թուրքական «Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին:
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել Թուրքիայի աջակցության մասին:
Նախարարը նաև նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա Ուկրաինայի դեպքերի ազդեցության հետևանքն է: