Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի 12-րդ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:
Քվեարկության արդյունքներով՝ Էրդողանը հավաքել է քվեների 51.84 տոկոսը, ինչը բավարար է եղել առաջին փուլի արդյունքներով հաղթանակ տանելու համար:
Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:
Երեկ Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի 12-րդ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:
Քվեարկության արդյունքներով՝ Էրդողանը հավաքել է քվեների 51.84 տոկոսը, ինչը բավարար է եղել առաջին փուլի արդյունքներով հաղթանակ տանելու համար: Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը: