▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան պատրաստ է

 

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը մեկնաբանություններ է արել հավանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ Գյուվենը հայտարարել է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է նոր արտահերթ ընտրություններ անցկացնելուն, կան միայն որոշ թերի փաստաթղթեր, որոնց կարգավորմամբ իրենք զբաղվում են:
«Մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո անհրաժեշտ նախապատրաստություններն անում ենք: Մենք պատրաստ ենք ընտրություններին, սակայն որևէ որոշում այդ առթիվ դեռևս չկա»:
Ընտրական խորհրդի նախագահի խոսքով՝ արտահերթ ընտրությունները սովորաբար իրականացվում  են  90 օրը լրանալուն հաջորդող առաջին կիրակի օրն այն դեպքում, երբ արտահերթ ընտրության մասին որոշումը կայացնում է հանրապետության նախագահը: Սակայն, համաձայն Թուրքիայի ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի, այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել:
Իսկ ընտրութունների կազմակերպման շրջանակներում ծախսվող գումարների ծավալների մասին հարցին Գյուվենը հղում է արել ավելի վաղ թեմայի վերաբերյալ իրենց հրապարակած տվյալներին՝ խուսափելով նոր մեկնաբանություններ անելուց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) լիդերների՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Քեմալ  Քըլըչդարօղլուի միջև երեկ տեղի է ունեցել վճռական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են հնարավոր կոալիցիայի ստեղծման պայմանները:  Հանդիպումը, սակայն,  դրական արդյունք չունեցավ, ինչից հետո Դավութօղլուն հայտարարեց. «Ամենահավանականը արտահերթ ընտրություննրի տարբերակն է»:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը մեկնաբանություններ է արել հավանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ Գյուվենը հայտարարել է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է նոր արտահերթ ընտրություններ անցկացնելուն, կան միայն որոշ թերի փաստաթղթեր, որոնց կարգավորմամբ իրենք զբաղվում են: «Մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո անհրաժեշտ նախապատրաստություններն անում ենք: Մենք պատրաստ ենք ընտրություններին, սակայն որևէ որոշում այդ առթիվ դեռևս չկա»:

Ընտրական խորհրդի նախագահի խոսքով՝ արտահերթ ընտրությունները սովորաբար իրականացվում  են  90 օրը լրանալուն հաջորդող առաջին կիրակի օրն այն դեպքում, երբ արտահերթ ընտրության մասին որոշումը կայացնում է հանրապետության նախագահը: Սակայն, համաձայն Թուրքիայի ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի, այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել:Իսկ ընտրութունների կազմակերպման շրջանակներում ծախսվող գումարների ծավալների մասին հարցին Գյուվենը հղում է արել ավելի վաղ թեմայի վերաբերյալ իրենց հրապարակած տվյալներին՝ խուսափելով նոր մեկնաբանություններ անելուց:Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) լիդերների՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Քեմալ  Քըլըչդարօղլուի միջև երեկ տեղի է ունեցել վճռական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են հնարավոր կոալիցիայի ստեղծման պայմանները:  Հանդիպումը, սակայն,  դրական արդյունք չունեցավ, ինչից հետո Դավութօղլուն հայտարարեց. «Ամենահավանականը արտահերթ ընտրություննրի տարբերակն է»:

Աղբյուր`    Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее