Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերին 21 տարի ձգվող ընդմիջումից հետո վերաբացվելու հայ-թուրքական սահմանը: Այդ ձևով Թուրքիան արդեն երկրորդ անգամ փորձում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
Առաջին անգամ դա տեղի է ունեցել այս տարի Հայոց ցեղասպանության նախօրեին, երբ վարչապետ Էրդողանը ցավակցական ուղերձ էր հղել հայերին: Ըստ Taraf-ի` Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Խոսքը գնում է Ալիջանի սահմանային անցակետի բացման մասին, որը չէր գործում 1993 թվականից:
Կանխատեսումների համաձայն` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ-ը մեծապես կողմ է հայ-թուրքական Ալիջանի անցակետի բացումից հետո, Հայաստանն էլ կբացի Մարգարայի մոտ գտնվող անցակետը: