▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Վրաստանի հետ սահմանին նոր անցակետ է բացել

 

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում տեղի է ունեցել թուրք-վրացական նոր, թվով 3-րդ սահմանային անցակետի՝ Չըլդըր/Աքթաշ-Կարծախի պաշտոնական բացումը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի` բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն, Արդահանի նահանգապետ Ահմեթ Դենիզը,  «Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն և այլ պաշտոնատար անձինք: Վրացական կողմից մասնակիցների թվում է եղել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Նախարար Աշչըն ներկաներին ասել է, որ այդ անցակետի միջոցով Վրաստանից դեպի Ադրբեջան ճանապարհը կրճատվում է շուրջ 200 կիլոմետրով:
Նոր անցակետի բացումը նպատակ ունի աշխուժացնել առևտուրը և մեծացնել 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները: 
Աղբյուր`    Ermenihaber

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում տեղի է ունեցել թուրք-վրացական նոր, թվով 3-րդ սահմանային անցակետի՝ Չըլդըր/Աքթաշ-Կարծախի պաշտոնական բացումը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի` բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն, Արդահանի նահանգապետ Ահմեթ Դենիզը,  «Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն և այլ պաշտոնատար անձինք: Վրացական կողմից մասնակիցների թվում է եղել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Նախարար Աշչըն ներկաներին ասել է, որ այդ անցակետի միջոցով Վրաստանից դեպի Ադրբեջան ճանապարհը կրճատվում է շուրջ 200 կիլոմետրով:Նոր անցակետի բացումը նպատակ ունի աշխուժացնել առևտուրը և մեծացնել 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները: 

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее