▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն, կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր».Գերմանացի լրագրող

 

«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական  արխիվներում:
Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողն ասաց. «Եվ թուրքական, և գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ թե այնտեղ ինչեր կան: Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:
Ըստ Գոթշլիգի` Հայաստանն իզուր է մերժում Թուրքիայի առաջարկը ստեղծել պատմաբանների հանձնաժողով, քանի որ բոլոր փաստերը վկայում են ցեղասպանության իրողության մասին: Բայց նախ և առաջ հայկական կողմը պետք է գտնի համապատասխան մասնագետներ, որովհետև Թուրքիայի այդ շրջանի արխիվներն օսմաներեն են:
«Ես կարծում Էրդողանը վստահ է, որ Հայաստանը պատմաբաններ չի ուղարկի, ուստի շարունակ հայտարարում է, թե իրենց արխիվները բաց են: Բացի այդ նա նույնիսկ չգիտի էլ թե ինչեր կան իրենց արխիվներում»,- ընդգծում է Յուրգեն Գոթշլիգը:

«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական  արխիվներում:

Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողն ասաց. «Եվ թուրքական, և գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ թե այնտեղ ինչեր կան:

Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:Ըստ Գոթշլիգի` Հայաստանն իզուր է մերժում Թուրքիայի առաջարկը ստեղծել պատմաբանների հանձնաժողով, քանի որ բոլոր փաստերը վկայում են ցեղասպանության իրողության մասին: Բայց նախ և առաջ հայկական կողմը պետք է գտնի համապատասխան մասնագետներ, որովհետև Թուրքիայի այդ շրջանի արխիվներն օսմաներեն են:«Ես կարծում Էրդողանը վստահ է, որ Հայաստանը պատմաբաններ չի ուղարկի, ուստի շարունակ հայտարարում է, թե իրենց արխիվները բաց են: Բացի այդ նա նույնիսկ չգիտի էլ թե ինչեր կան իրենց արխիվներում»,- ընդգծում է Յուրգեն Գոթշլիգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее