▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծման համար նախապատրաստվում է ռազմական ագրեսիա»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցութամբ, այդ իսկ պատճառով Իրանի պատվիրակությունը առաջիկայում կմեկնի հենց Թուրքիա այդ հարցը քննարկելու համար:

Ադրբեջանի` Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար, դիվանագիտական ճնշումներից բացի, նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ․ տարավերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում:

Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանում:

Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее