▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում քաոսային իրավիճակ է

«Թուրքիայում  խառը, քաոսային իրավիճակ է: Խնդիրներ կան Իսլամական պետության հետ, ինչպես նաև մեկ ամսից ավել է՝ չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել, ինչը ևս լուրջ խնդիրներ է առաջ բերում: Երկու տարվա պայմանական հրադադարից հետո «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և թուրքական պետության միջև արյունալի բախումները վերսկսվել են: Այսինքն` նշանակում է, որ Էրդողանի քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Թուրքագետը նկատում է. «Թուրքիայում տեղի ունեցող ներքին խժդժությունները մեր շահերից են բխում: Որքան քիչ ռեսուրսներ կենտրոնացվի հակահայ ճակատում, այնքան մեզ ավելի ձեռնտու է»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее