ԴԵՄ ԵՄ նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները տարածել են ստորև ներկայացվող հաղորդագորությունը` նախատեղվող միջոցառման մասին.
«Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ,
Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3:
Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:
Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները։
Այսպիսով՝ ապրիլի 29-ին՝ երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ի մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3:»