▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ, գնում են թշնամու մոտ»»․ Արսեն Ղուկասյան

«Այն մարդիկ, ովքեր կփորձեն այս ծնողների վրա ցեխ շպրտել, թող մի հատ իրենց դնեն նրանց վիճակում. իրենց երեխեն կես ժամ ուշանա, կհելնեն ալամ աշխարհը կխառնեն իրար. 6 տարի մենք երեխեքից լուր չունենք», Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ գնում են թշնամու մոտ»․ թշնամին՝ թշնամի, բայց մեր երեխեքի ճակատագիրը մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք չենք գնում իրենց հետ նստենք, հաց ուտենք։ Չէ՛, մենք գնում ենք հստակ գործով․ մենք ունենք կորածներ ձեր հողում, դուք ունեք կորածներ՝ մեր հողում»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ եթե անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան չստանան Կառավարությունից, գնալու են Հակարի կամրջի ուղղությամբ:

«Արդեն 6 տարի մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորած զինծառայողների ճակատագրի հարցում չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, բայց մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս իրենց, որ այդ հարցում մեզ հստակեցում տան։ Եթե չէ՝ մենք ծնողներով ենք գտնելու ուղիները»,- Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ՝ մեր կարգավիճակում, որոնք դեռ 90-ականներից ունեն իրենց անհետ կորածները, փորձելու ենք իրենց հետ խողովակ գտնել՝ փոխադարձ աշխատելու. մենք այստեղ ենք իրենց անհետ կորածների ճակատագրով աշխատելու, իրենք՝ մեր։ Որոշել ենք, որ գնալու ենք Հակարի կամրջի ուղղությամբ, փորձելու ենք Ադրբեջանի՝ նույն կարգավիճակ ունեցող մարդկանց հետ կոնտակտի դուրս գալ։ Ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, այնտեղից դեպի Հակարի կամուրջ՝ ոտքով կքայլենք»,- մանրամասնել է Ղուկասյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее