▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություն է, որ վարկի վրա գրված է «Արի ինձ կեր». Հրանտ Բագրատյան

 

ՀՀ Ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համայնքների խոշորացման համար ՀՀ-ին տրված վարկի մասին հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին: Նա նախ դժգոհեց, որ փոխնախարարը չի պատասխանում իր հարցերին, այնուհետև ավելացրեց, որ վարկային համաձայնագրերում հստակ հայտնվում է ենթավարկառու կերպարը, ինչը օրենսդրորեն նախատեսված չէ:
«Այսինքն՝ երբ կառավարությունը փողը ստանում է ու տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո հետ է վերադարձնելու: Ոչ մի բան էլ հետ չի տա ու այստեղից կասկած է առաջանում նման վարկերի արդյունավետության մեջ: Ինձ մոտ այն տպավորությունը կա, որ այդպիսի վարկերի վրա որպես դեվիզ ոնց որ գրած լինի՝ «արի ինձ կեր»: Մենք առարկում ենք, որպեսզի դուք ենթավարկառուի հարցը լուծեք»,- ասաց նա:
Ի պատասխան Վաչե Տերտերյանը նշեց, որ ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծված է, և համաձայնագիրը օրենսդրության մեջ տեղավորվում է:
«Ինչ վերաբերում է նրան, որ համայնքները գումարը հետ չեն վերադարձնի, թույլ տվեք չհամաձայնել, որովհետև համայնքները իրենց բյուջեի հնարավորության սահմաններում այդ հաշվարկներին ծանոթ են ու պատրաստ են վերադարձնել»,- ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համայնքների խոշորացման համար ՀՀ-ին տրված վարկի մասին հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին: 

«Երբ կառավարությունը ստանում է և փողը տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն տնտեսական մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո հետ է վերադարձնելու այդ գումարը: Ոչ մի բան էլ հետ չի տա ու այստեղից կասկած է առաջանում նման վարկերի արդյունավետության մեջ: Ինձ մոտ այն տպավորությունը կա, որ այդպիսի վարկերի վրա որպես դեվիզ ոնց որ գրած լինի՝ «արի ինձ կեր»: Մենք առարկում ենք, որպեսզի դուք ենթավարկառուի հարցը լուծեք»,- ասաց նա:

Ի պատասխան Վաչե Տերտերյանը նշեց, որ ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծված է, և համաձայնագիրը օրենսդրության մեջ տեղավորվում է: Ինչ վերաբերում է նրան, որ համայքները գումարները չեն վերադարձնի, փոխնախարարը նշեց, որ համայնքները իրենց բյուջեների հնարավորության սահմաններում այդ հաշվարկներին ծանոթ են և պատրաստ են այդ վարկը վերադարձնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее