Ամերիկացի գիտնականները առաջարկում են հերթական նորամուծությունը, ըստ որի` կարելի է տպիչի համար նախատեսված սովորական թուղթը վերածել բժշկական ախտորոշման միջոցի:
Նոր տեխնոլոգիայով մշակված թուղթը շատ մատչելի է և կարելի է կիրառել որոշ բժշկական թեստերի անցկացման դեպքում, տեղեկացնում է Novate պորտալը:
Գիտնականները մշակել են թուղթը դիվինիլսուլֆոնի 10 % լուծույթով, իսկ քիմիական ռեակցիաներից մի քանի ժամ հետո ստացված զանգվածը ամբողջովին չորացրել են և արդյունքում պարզ է դարձել, որ թուղթը ունակ է ճանաչել մոլեկուլների լայն սեկտոր: Այն կարող է հիմք դառնալ դիաբետի, մալարիայի, ինչպես նաև հղիության հայտմաբերման թեստերի օգտագործման համար:
Տպիչի թուղթը` ՀՂԻՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet