▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը հայ երիտասարդին առաջադրել է արդարադատության նախարարության կազմի բարձր պաշտոնում

Դոնալդ Թրամփը ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում է առաջադրել ազգությամբ հայ Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը:

Սպիտակ տան պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սենատում կքննարկվի Հովակիմյանի թեկնածությունը, և հավանություն ստանալու դեպքում՝ նա հանձնաժողովի հանձնակատարը կլինի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նշենք, որ Հովակիմյանը Սթենֆորդում իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել և աշխատել է ԱՄՆ վերաքննիչ դատարանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее