▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշվառները հայտնվեցին աղբանոցում. Պարույր Հայրիկյան

«Որևէ ազգ, եթե խնդիր ունի, ժողովրդավարության միջոցով է կարողանում տալ դրա լուծումը, իսկ ԱԻՄ-ը տալիս է բացարձակ ժողովրդավարություն, ինչպես ժամանակին տալիս էր Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով և բոլոր թշվառները որ դեմ էին՝ հայտնվեցին պատմության աղբանոցոմ: Ուստի, ներկայիս սահմանադրական փոփոխությունները կարող էին կապված լինել միայն ժողովրդավարության հետ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ սկսված սահմանադրական բարեփոխումները ապօրինի են, կեղծ ու հակասահմանադրական:

«Ասում էին Սահմանադրական փոփոխություններ, իսկ իրականում նոր Սահմանադրություն են ներկայացնում: Բացի ապօրինի լինելուց՝ սա հակասահմանադրական է, կատարվում է գործող Սահմանադրության կոպիտ խախտումով»,-նկատեց ԱԻՄ առաջնորդը՝ տեղեկացնելով, որ այս խնդրի առումով սեպտեմբերի 17-ին հանրահավաք-երթ ունեն:

Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև «Ո՛Չ թալանին» նախաձեռնությանը՝ պատասխանելով Asekose.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում շարունակվող ցույցերին և արդյո՞ք ճիշտ են կատարվող քայլերը, պատասխանեց.

«Ողջունելի է նրանց ըմբոստությունը, իսկ փողոց փակելու համար համախոհների ավելի մեծ բանակ պետք է ունենալ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее