▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղա և աղջիկ են եղել. Բրյուսովում տուժած ուսանողուհու մայրը մանրամասներ է պատմել աղջկա հետ կատարվածից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Վ. Բրյուսովի անվան համալսարանում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Ուսանողուհիներից մեկը հայտարարել էր, որ բռնության է ենթարկվել։ Դեպքի վերաբերյալ ստույգ ինֆորմացիա չէր տրվում, բայց համացանցում ու լրատվական կայքերում տարբեր վարկածներ շրջանառվում՝ դանակահարությունից, մինչև երակներ կտրել, հարվածել և այլն։ Լուրեր տարածվեցին անգամ, թե աղջկան հարվածողները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Lurer.com-ի հետ զրույցում ուսանողուհու մայրը՝ տիկին Արուսը նշել է, որ դուստրը արդեն տանն է, բայց հոգեբանորեն վատ վիճակում է։ Թեև նշեց, որ գործի քննության ընթացքում իրավունք չունի մանրամասներ ներկայացնել, սակայն որոշ պարզաբանումներ ի վերջո հաջողվեց։ 

 

 

 

 

 

 

Տիկին Արուսը ապատեղեկատվություն որակել տեղեկությունները, թե աղջկան դանակահարել են, կտրել երակները, կամ ձեռքերին ինչ-որ գրառումներ արել․ «Միջադեպ է տեղի ունեցել, հրմշտոցներ, հարվածներ են եղել։ Ես տեսել եմ վնասվածքները. որևէ գրառում չի եղել ձեռքերին։ 

 

 

 

 

 

 

Տղա և աղջիկ են եղել, սակայն չգիտենք, թե ովքեր են դրա մասնակիցները։ Չգիտեմ՝ ինչն է եղել դրդապատճառը, դա պարզ կլինի, երբ գործը բացահայտվի: Կարծում եմ՝ նրանք հիվանդներ են եղել, որոնք հետապնդել են աղջկաս»,- փոխանցեց նա՝ նշելով, որ աղջիկը մինչ այդ առնչություն չի ունեցել այդ անձանց հետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նշենք, որ դեպքի վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել ոստիկանությունը:

Կարդացեք նաև՝ Արտակարգ դեպք Բրյուսովի համալսարանում. լեսբուհիները ծեծել են ուսանողուհիներից մեկին

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее