Հունվարի 6-ին կանչով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ մեկնած շտապօգնության խումբը ժամը 17.50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդել է, որ գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 17-ի սահմաններում Դավիթ Հ.-ն վիճել է ընտանիքի անդամների հետ՝ նախնական տեղեկություններով 52-ամյա Դավիթը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ եւ 21-ամյա որդու վրա: Վերջինս վառարանի վրա դրված աղյուսով մի քանի անգամ հարվածել է հոր գլխին, ինչից հետո հայրը մեկ այլ դանակով կրկին հարձակվել է նրա վրա: Այս անգամ 21-ամյա Նարեկ Հ.-ն հոր ձեռքից վերցրել է դանակն ու մի քանի անգամ հարվածել կրծքավանդակին:

Նարեկ Հ.-ն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել ու առգրավվել է: Նրանց տանը հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն մանրացված զանգված:


