▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը խանութի ներսում պայթեցրել է մարտական նռնակը․ կանխվել է 2-րդ նռնակի պայթեցումը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմանում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։ Ու մինչ նա կփորձեր գործի դնել 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ քայլերի արդյունքում վնասազերծել 2-րդ մարտական նռնակը, հակառակ դեպքում, եթե այդ նռնակը պայթեր, պատկերը հնարավոր է՝ ողբերգական լիներ։

Տղամարդը ոստիկաների կողմից վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել մի շարք փորձաքննություներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։ Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее