Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է՝ թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով, հայտնում է 72.ru պորտալը։
«Թռիչքը նախատեսված էր ժամը 07:20-ին։ Թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղյալ է հայտարարվել։ Ուղևորների կեսը գնացել է տուն։ Նոր չվերթ են խոստանում երեկոյան»,- ասել է ուղևորներից մեկի հարազատը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ միջադեպից, որտեղ երևում է՝ ինչպես է բռնկվում օդանավի ձախ թևը։