«Հետաքրքիր բան կա Վահագն Խաչատուրյանի գույքի եկամուտների 2022թ․ հայտարարագրում։ Նշված է, որ նա 2022-ին վարձատրություն է ստացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանից»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Շուշին անկում է ապրել 2020թ․ նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 9-ին կնքվել է կապիտուլյացիոն հայտարարությունը, բայց դրանից 2 տարի հետո Խաչատուրյանը վարձատրություն է ստացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանից։ Միգուցե ինքը պարզաբանի, բայց ստացվում է, որ ադրբեջանական տիրապետության ժամանակ նա այցելել է Շուշի, դասավանդել է տեխնոլոգիական համալսարանում»,- նշել է Ղազարյանը։ |
«Վահագն Խաչատուրյանը 2022-ին վարձատրություն է ստացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանից»․ Էդգար Ղազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet