▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Արծրունու մասին խոսելիս պետք է երկար մտածեք․․․ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարն՝ ԱՆ խոսնակին

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը պատասխանել է ԱՆ խոսնակին՝ հորդորելով կոռեկ և զուսպ լինել․

«Տիկին Նիկողոսյան պահանջում և խնդրում եմ, երբևէ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինեք կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ գնահատական տալու ժամանակը կգա և այդ գնահատականը կտան պատկան կառույցները։

Եվ առհասարակ չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք․․․

Առողջ եղեք ու թերևս խոհեմ ու զուսպ Ձեր գրառումներում․․․

Հ․Գ․ իսկ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս պետք է, իրոք շատ մտածեք ու երկար մտածեք․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее